Հետևեք մեզ։

Վարորդի ինքնազգացողության վատացման պատճառով վթար է տեղի ունեցել, կա հինգ վիրավոր

13:49, 10 հունվար 2025
Վարորդի ինքնազգացողության վատացման պատճառով վթար է տեղի ունեցել, կա հինգ վիրավոր

Այսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 09:30-ի սահմաններում Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան և «Howo» մակնիշի բեռնատարը: 

Վթարի հետևանքով 5 մարդու տեղափոխվել են «Գյումրու բժշկական կենտրոն»:
  
Պարեկները սահմանազատել են տարածքը: 
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվոմ է վարորդների և վիրավորի ինքնությունը: 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ վթարի պատճառը եղել է «Howo» բեռնատարի վարորդի ինքնազգացողության վատացումը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: