Հետևեք մեզ։

Ցանկանում ենք, որ Հայաստանը և Ադրբեջանը կայուն խաղաղության պայմանագիր կնքեն․ Հաքան Ֆիդան

13:50, 10 հունվար 2025
Ցանկանում ենք, որ Հայաստանը և Ադրբեջանը կայուն խաղաղության պայմանագիր կնքեն․ Հաքան Ֆիդան

«Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը կնքեն կայուն խաղաղության պայմանագիր»: Այս մասին տեղական և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար ճեպազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Պատմական հնարավորությունների պատուհան է բացվել տարածաշրջանում կայուն խաղաղության և բարգավաճման համար: Այս գործընթացը մենք ուս ուսի տանում ենք Ադրբեջանի հետ»,- ընդգծել է Ֆիդանը։

Նախարարն ասել է, որ Թուրքիան դատարկ արտաքին քաղաքականություն վարելու շանս չունի։