Հետևեք մեզ։

Կրեմլը պարզաբանել է, թե երբ կսկսվեն Պուտինի և Թրամփի շփումները

13:56, 10 հունվար 2025
Կրեմլը պարզաբանել է, թե երբ կսկսվեն Պուտինի և Թրամփի շփումները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև շփումների կազմակերպման գործողությունները կսկսվեն այն ժամանակ, երբ Թրամփը պաշտոնապես ստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը լրագրողներին ասել է, որ Մոսկվան ողջունում է Ռուսաստանի նախագահի հետ երկխոսության գնալու Թրամփի ցանկությունը, սակայն հանդիպման կոնկրետ պլաններ դեռ չկան։
«Մենք ելնում ենք հանդիպման փոխադարձ պատրաստակամությունից, բայց, ամենայն հավանականությամբ, պարոն Թրամփի աշխատասենյակ մտնելուց հետո արդեն որոշակի տեղաշարժ կլինի»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։