Հետևեք մեզ։

Հնդկաստանում ՀՀ դեսպանը կարճատև զրույց է ունեցել պաշտպանության նախարարի հետ

16:42, 10 հունվար 2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը  կարճատև զրույց է ունեցել պաշտպանության նախարարի հետ
 
Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը, ՀՀ ռազմական կցորդ Արկադի Տոնոյանի և դեսպանության խորհրդական Տիգրան Գրիգորյանի ուղեկցությամբ, մասնակցել է AeroIndia 2025-ի նախապատրաստական աշխատանքներին նվիրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների կլոր սեղանի քննարկմանը:
 
ՀՀ դեսպանը կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի և տվյալ ոլորտի այլ պաշտոնատարների հետ:
 
Առաջիկայում կայանալիք միջոցառման կարգախոսներից է ազդեցիկ քննարկումների, ռազմավարական գործընկերությունների և բեկումնային նորարարությունների խթանումը: #AeroIndia2025 Հնդկաստանի ամենախոշոր օդատիեզերական ցուցահանդեսներից է, որը կարևոր հարթակ է միջազգային համագործակցությունն ամրապնդելու և ոլորտի նորարարական ձեռքբերումները ներկայացնելու համար։