ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ ինքը և ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հավանում են միմյանց։ Այս մասին նա ասել է ԱՄՆ նախկին առաջնորդ Ջիմի Քարթերի հրաժեշտի արարողության ժամանակ երկուսի ելույթից հետո, հայտնում է NBC News-ը։
Լրագրողներից մեկը հարցրել է Թրամփին, թե ինչ կարծիք ունի Քարթերի հուղարկավորության ժամանակ իր և Օբամայի խոսակցության տեսանյութի մասին։
Նա պատասխանել է.
«Ես նույնիսկ չգիտեի, թե որքան ընկերական տեսք ունի, մտածեցի. «Թվում է, թե այս երկու մարդիկ հավանում են միմյանց։ Եվ դա, հավանաբար, ճիշտ է»»,- պատասխանել է Թրամփը։
100 տարեկանում կյանքից հեռացած ԱՄՆ նախկին նախագահ Քարթերի հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել երեկ Վաշինգտոնում։