Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Այս մասին գրում է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Գնում էինք սնվելու, ճանապարհներս կտրեցին հատուկ նշանակության դիմակավոր տղաները: Մեզ տանում են Քրեական ոստիկանություն»,-գրել է նա։
Ավելի ուշ նա հայտնել է, որ Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնել է, որ ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով։