Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Կալիֆորնիայում անտառային հրդեհների դեմ պայքարող հրշեջներին և կամավորականներին Գլենդեյլում գտնվող հայկական ռեստորանի միջոցով անվճար սնունդով է ապահովել, հայտնում է Daily Mail-ը:
«Ես և իմ ընտանիքը ցանկանում էինք այսօր կերակրել հրշեջներին, կամավորներին և չէինք կարող Carousel Restaurant-ից ավելի լավ ռեստորանի դիմել: Մեր սիրած հայկական ռեստորանը»,- նշել է Քլոյե Քարդաշյանը:
Carousel Restaurant-ն էլ իր հերթին հրապարակման մեջ աստղային ընտանիքին շնորհակալություն է հայտնել:
Նշենք, որ Կալիֆորնիայում հազարավոր շինություններ կլանած անտառային հրդեհներն այժմ մոտենում են Քարդաշյան-Ջեներ ընտանիքի՝ Hidden Hills և Calabasas շրջաններում գտնվող առանձնատներին: