Հետևեք մեզ։

Ես միշտ փորձել եմ քաղաքականությունը հեռու պահել իմ երաժշտությունից, բայց ինչը վերաբերում է հայ լինելուն ու Հայաստանի խնդիրները բարձրացնելուն, ես պարտավոր եմ այդ ամենն անել․ Ռոզա Լին

21:41, 12 մայիս 2023
Ես միշտ փորձել եմ քաղաքականությունը հեռու պահել իմ երաժշտությունից, բայց ինչը վերաբերում է հայ լինելուն ու Հայաստանի խնդիրները բարձրացնելուն, ես պարտավոր եմ այդ ամենն անել․ Ռոզա Լին
Ես միշտ փորձել եմ քաղաքականությունը հեռու պահել իմ երաժշտությունից, բայց, ինչը վերաբերում է հայ լինելուն ու Հայաստանի խնդիրները բարձրացնելուն, կարծում եմ, ես պարտավոր եմ այդ ամենն անել։ Այս մասին եվրատեսիլյան իր պատմության տեսանյութում «Առաջին ալիք» հետ զրույցում պատմել է 2022-ին Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում ներկայացրած Ռոզա Լինը։
 
«Իմ կարծիքով, կան խնդիրներ, որոնք պետք է բարձրաձայնել և դա արդեն քաղաքականությունից դուրս է գալիս։ Դա արդեն անարդարությունն է, դա արդեն մարդկանց հանդեպ մեղք գործելն է, դա ուղղակի մարդկային չէ, իսկ ինչը մարդկային չէ, ես պետք է խոսեմ դրա մասին»,-ասել է նա։
 
Հիշեցնենք, որ Ռոզա Լինը «iHeart Radio ALTer Ego» համերգին ելույթ էր ունեցել «Դադարեցրեք շրջափակումը», «Արցախ» գրություններով և Հայաստանի դրոշով: