Հետևեք մեզ։

CAS-ը «Լոկոմոտիվ Երևանին» պարտավորեցրել է վճարել փոխհատուցում ՀՖՖ-ին

21:01, 10 հունվար 2025
CAS-ը «Լոկոմոտիվ Երևանին» պարտավորեցրել է վճարել փոխհատուցում ՀՖՖ-ին

Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) մերժել է «Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ի դիմումը՝ պարտավորեցնելով ակումբին վճարել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային կրած ծախսերի փոխհատուցումը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը

«Լոկոմոտիվ Երևան» ֆուտբոլային ակումբը դիմել էր Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարան (CAS)՝ ՀՖՖ ժողովի կողմից վերջինիս ՀՖՖ անդամությունից հեռացնելու վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։

Նշենք, որ «Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ն հեռացվել էր 2022 թվականի հունիսի 28-ին կայացած ՀՖՖ 22-րդ հերթական Ժողովի որոշմամբ՝ ՀՖՖ կանոնադրության կոպիտ խախտման հիմքով։

2024 թվականի նոյեմբերի 26-ին CAS-ը մերժել է դիմումը և որպես հետևանք պարտավորեցրել «Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ին որպես ՀՖՖ կրած ծախսերի փոխհատուցում վերջինիս վճարել 2000 շվեյցարական ֆրանկ գումար։

Վերլուծական