Հետևեք մեզ։

Իմ միակ հանցանքն այն է, որ ես Ռուսաստանի քթի տակ իսկական պետություն ստեղծեցի և ամուր շրջեցի դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ. Սաակաշվիլի

23:10, 12 մայիս 2023
Իմ միակ հանցանքն այն է, որ ես Ռուսաստանի քթի տակ իսկական պետություն ստեղծեցի և ամուր շրջեցի դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ. Սաակաշվիլի

Ստրասբուրգում իրավաբանական գործընթացը շարունակվում է, ես շարունակում եմ պայքարել իմ կյանքի, Վրաստանի, Ուկրաինայի համար,- այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի նախկին նախագահ Միխել Սաակաշվիլին։

 

Ինչպես նշում է Սաակաշվիլին, նրա բոլոր կողմնակիցները և ողջամտություն ունեցող բոլոր մարդիկ պետք է հասկանան, որ նրան խոշտանգում են գրեթե երկու տարի։

 

«Ստրասբուրգում իրավաբանական գործընթացը շարունակվում է։ Իմ պայքարը հանուն կյանքի, Վրաստանի, Ուկրաինայի համար շարունակվում է: Ուզում եմ, որ իմ բոլոր համախոհները և, առհասարակ, բոլոր ողջախոհ մարդիկ հասկանան, որ ինձ տանջում են արդեն մոտ երկու տարի՝ լրիվ շինծու մեղադրանքներով, բոլորովին անմեղիս։

 

Իմ միակ հանցանքն այն է, որ ես Ռուսաստանի քթի տակ իսկական պետություն ստեղծեցի և ամուր շրջեցի դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ։ Հիմա ամեն ինչ մեծ վտանգի տակ է, և դրա համար էլ Պուտինի հրամանով ինձ բանտում են պահում։

 

Վրացիներ ամբողջ աշխարհում և առաջին հերթին Վրաստանում, ավելի բարձր ձայն հանեք այս անարդարության մասին։

 

Ես իմ ողջ գիտակցական կյանքում պայքարել եմ Վրաստանի ազատության համար, ուզում եմ, որ Վրաստանն էլ ավելի բարձրաձայնի իմ, Նիկայի, Լազարեի և բոլոր անարդարացիորեն բանտարկվածների ազատության համար։

 

Միայն օտար երկրները չեն կարող մեր գործն անել, Արեւմուտքն ու ազատ աշխարհը մեզ կօգնեն միայն այն դեպքում, եթե տեսնեն մեր անողոք պայքարը։ Վստահ եմ, որ Վրաստանը հույսը չի դնելու միայն Ուկրաինայի վրա»,- գրել է Սաակաշվիլին։

 

Այսօր հայտնի դարձավ, որ Ստրասբուրգի դատարանը մերժել է Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել Վարշավա և պետությանը չի հրահանգել նրան տեղափոխել երկրի ներսում գտնվող մեկ այլ բուժհաստատություն։