Հետևեք մեզ։

Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենա է այրվել

02:37, 11 հունվար 2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենա է այրվել

Հունվարի 10-ին, ժամը 22:52-ին Արագածոտնիմարզային փրկարարական վարչությանճգնաժամային կառավարման կենտրոնահազանգ է ստացվել, որ Ագարակավանի խաչմերուկում գտնվող սննդի կետերից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ին, «Mercedes-Benz » մակնիշիավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս., ծնված 2002 թ)բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշներին և բռնկվել։

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։23-ին, մարվել՝ 23։47-ին։ Այրվել է ավտոմեքենան։

Վերլուծական