Մոսկվայից և Երևանից չվերթերը փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Սարատովի Գագարինի օդանավակայանից՝ հաղորդելով, որ պատճառը ավելի վաղ հայտարարված սահմանափակումներն են։
Մասնավորապես «Աերոֆլոտ» և «Shirak Avia» ավիաընկերությունների ներկայացուցիչներն այս պահին աշխատում են ուղևորների հետ։
Հիշեցնենք, որ Սարատովի օդանավակայանում օդանավերի ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Հաղորդվել էր նաև, որ Կազանի, Նիժնեկամսկի և Ուլյանովսկի օդանավակայաններում ևս սահմանափակումներ են մտցվել։