Հետևեք մեզ։

ՊՆ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ ադրբեջանական քարոզչամեքենայի պատրաստած նյութերին անդրադառնալուց

23:41, 12 մայիս 2023
ՊՆ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ ադրբեջանական քարոզչամեքենայի պատրաստած նյութերին անդրադառնալուց

Ժամը 23:10-ի դրությամբ իրադրության փոփոխություն չի արձանագրվել. Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: 

 

ՊՆ-ն հայտնում է, որ ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմի կորուստներն են 1 զոհ և 2 վիրավոր: 

 

Հաշվի առնելով, որ սոցիալական տարբեր հարթակներում մեծ ծավալով տարածվում են ադրբեջանական քարոզչամեքենայի պատրաստած, այդ թվում նաև կեղծ ու դեռևս 44-օրյա պատերազմի օրերին արված տեսանյութերը, ՊՆ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ դրանց որևէ կերպ անդրադառնալուց, առավել ևս` հրապարակելուց:

 

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: