Հետևեք մեզ։

Երևան-Գյումրի ճանապարհին օրվա ընթացքում շղթայական ավտովթարների հետևանքով իրար են բախվել մոտ 27 ավտոմեքենա. Shamshyan.com

18:18, 11 հունվար 2025
Երևան-Գյումրի ճանապարհին օրվա ընթացքում շղթայական ավտովթարների հետևանքով իրար են բախվել մոտ 27 ավտոմեքենա. Shamshyan.com

Այսօր՝ հունվարի 11-ին, առավոտյան ժամը 09:20-ից մինչև 17:30-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82 կմ հատվածից մինչև 86 կմ հատված շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ առաջացել էին խցանումներ, իսկ վթարների պատճառը եղել է մառախուղը, մերկասառույցը, որոշ վարորդների կողմից ավտոմեքենաները ոչ ձմեռային անվադողերով վարելը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

 

Բոլոր վթարների մասնակից վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, ընդհանուր առմամբ, այսօր այդ ճանապարհահատվածում բախվել է 27 տրանսպորտային միջոց:

Վերլուծական

Ամենաընթերցվածները