Հետևեք մեզ։

Կիևյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել

22:23, 11 հունվար 2025
Կիևյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հունվարի 11-ին, ժամը 23:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կիևյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 3 շենքի մոտակայքում գտնվող տներից մեկում։

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

 

Հրդեհը մեկուսացվել է հունվարի 12-ին, ժամը 00։37-ին, մարվել՝ 00։52-ին։

 

Տեսանյութը` Telegram-ում:

Վերլուծական

Ամենաընթերցվածները