Հետևեք մեզ։

Դու հիմա վարչապե՞ս ես, թե՞ բլոգեր, կողմնորոշվի, կպի գործերիդ. օգտատիրոջ մեկնաբանությանը պատասխանել է Փաշինյանը

12:37, 12 հունվար 2025
Դու հիմա վարչապե՞ս ես, թե՞ բլոգեր, կողմնորոշվի, կպի գործերիդ. օգտատիրոջ մեկնաբանությանը պատասխանել է Փաշինյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջի գրառոմներից մեկի տակ արձագանքել է ֆեյսբուքյան օգտատեր Ալեքս Գևորգյանի մեկնաբանությանը, ով գրել է.

 

«Դու հիմա վարչապետ ես, թե բլոգեր, կողմնորոշվի։ Ով մարտի դաշտում սահման է պահել նա էլ երկրի ու հողի արժեքը գիտի։ Կպի գործերիդ»։

 

Փաշինյանը պատասխանելով նրան գրում է.

 

«Հարգելի Ալեքս Գևորգյան, զարմացած չեմ Ձեր արձագանքից, որովհետեւ մեր իրականության մեջ շատ հաճախ գործը չգիտակցված, հայեցակարգային եւ վերլուծական հենարան ու պատմություն չունեցող շարժումն է: Նաեւ դա է պատճառը, որ շատերը վարկ են վերցնում ու չեն կարողանում սպասարկել, ու սպասարկել չկարողանալուց հետո են միայն հասկանում, որ պետք էր նախ բանաձեւել, մտածել, հասկանալ եւ հետո նոր որոշում կայացնել, շատերը ահռելի ֆիզիկական էներգիա են ծախսում «գործ», «աշխատանք» անվան ներքո, բայց դրա արդյունքում միայն աղքատանում են: Ինչ վերաբերվում է Ձեր անհարգալից տոնին, եթե դա Ձեզ օգնում է բարձրացնել Ձեր ինքնագնահատականը, պատրաստ եմ ծառայել նաեւ այդ նպատակին: Բայց լավ կլիներ Ձեր ինքնագնահատականը բարձրացնեիք Հայաստանում աշխատելով եւ Հայաստանի Հանրապետությանը հարկեր վճարելով: Եթե իրականության մեջ այդպես վարվում եք, շնորհակալ եմ»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները