Nordwind-ի Կրասնոյարսկ-Սանկտ Պետերբուրգ չվերթի ուղևորները վատ եղանակի պատճառով 15 ժամ անցկացրել են առանց սննդի: Ինքնաթիռը երրորդ անգամ է փորձում հասնել Սանկտ Պետերբուրգ։ Mash-ի փոխանցմամբ` Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 7:00-ին ինքնաթիռը թռել է Սանկտ Պետերբուրգ, սակայն եղանակային պայմանների պատճառով գնացել է այլընտրանքային «Շերեմետևո» օդանավակայան։ Այնտեղ ուղևորները երկու ժամից ավելի նստել են ինքնաթիռում՝ սպասելով լիցքավորման և մեկնելու:
Ժամը 16:00-ի սահմաններում հրամանատարը հայտնել է, որ եղանակը լավացել է, սակայն Պուլկովո տանող ճանապարհին կրկին վատացել է, և ինքը ստիպված է եղել վերադառնալ «Շերեմետևո»։
Մարդիկ ամբողջ օրն անցկացրել են առանց սննդի և ջրի(նման թռիչքի համար նախատեսված չէ): Այժմ օդանավը կրկին փորձում է թռչել Սանկտ Պետերբուրգ. այնտեղ եղանակն արդեն բարելավվել է։
Տեսանյութը` Telegram-ում: