Հետևեք մեզ։

Մեղրիի ճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավոր (լուսանկարներ)

19:48, 12 հունվար 2025
Մեղրիի ճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավոր (լուսանկարներ)

Հունվարի 12-ին, ժամը 20:17-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արփի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և  հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 114-րդ կմ-ին բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ․ Ս․) և «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1961 թ․)։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Բ․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

 

Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և պարեկային ծառայության աշխատակիցների հետ սահմանազատել տարածքը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները