Հետևեք մեզ։

Ջանիբեկյան փողոցում մեքենան բախվել է սյանը. կա երկու վիրավոր

04:59, 13 հունվար 2025
Ջանիբեկյան փողոցում մեքենան բախվել է սյանը. կա երկու վիրավոր

Հունվարի 13-ին, ժամը 04:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ «Hyundai» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ. Հ., ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս բերել ուղևորին (Ա. Ջ., ծնված 2001 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տ. Հ.-ն և Ա. Ջ-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Վերլուծական

Ամենաընթերցվածները