Հետևեք մեզ։

225 վարորդի հաստիք դեռ թափուր է

11:57, 13 հունվար 2025
225 վարորդի հաստիք դեռ թափուր է

Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի 76 երթուղիները փաստացի սպասարկել է 3205 շարժակազմ՝ նախատեսված 4541-ի փոխարեն, այսինքն՝ 1336-ով կամ 29.5 տոկոսով պակաս: Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ պատկերը ներկայացնելով՝ «Երևանի ավտոբուս» ընկերության տնօրեն Բեգլար Կիրակոսյանը բացատրեց՝ թերակատարման պատճառը վարորդների պակասն է: Հունվարի 1-ից պետք է շահագործման հանձնվեին նոյեմբերին ներկրված 171 նոր ավտոբուսները, բայց 225 վարորդի հաստիք դեռ թափուր է:

 

Տիգրան Ավինյանն արձանագրեց, որ վերջին մեկ շաբաթում 90 վարորդ է աշխատանքի ընդունվել, ու եթե այդ տեմպն ավելի վաղ ապահովվեր, խնդիրը լուծված կլիներ:

 

«Հիմա, պարոն Կիրակոսյան, ձեր խնդիրն այն է, որ հունվարի վերջով (D կարգի վարորդների հսկայական բազա ունենք Հայաստանում` 50 հազար) մենք էս ցուցանիշը պիտի էականորեն բարելաված լինենք»,- ասաց Ավինյանը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները