Հետևեք մեզ։

Հայաստանի կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա․ Գևորգ Պապոյան

12:43, 13 հունվար 2025
Հայաստանի կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա․ Գևորգ Պապոյան

Հայաստանի կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա, լրագրողների հետ զրույցում ասաց երկրի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Այս պահին Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և այս պահին կառավարությունը ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չունի»,- ասաց նա։

Նա զուգահեռ օրակարգ է անվանել հանրապետության եվրաինտեգրման հետ կապված գործընթացները՝ ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունների խնդիրն է բարձրացնել երկրի մրցունակությունն ու կայունությունը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները