Իրանը կօգտագործի բոլոր հնարավորությունները Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման համար։ Այս խնդիրը կարող է մեծ մասամբ լուծվել «3+3»-ի նման ձևաչափերով»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Իրանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով Ալի Աքբար Ահմադիանի վերջին այցերը Բաքու և Երևան։
«Իրանն օգտագործում է բոլոր առկա ռեսուրսները՝ այս առանցքային տարածաշրջանում անվտանգությունը պահպանելու և ուժեղացնելու համար։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի այցը երկու երկրներ ուղղված է նրանց միջև երկխոսության ամրապնդմանը»,-ասել է նա։