Հետևեք մեզ։

Մխիթարյանը բուժզննում է անցել. ինչ է ախտորոշվել

18:11, 13 հունվար 2025
Մխիթարյանը բուժզննում է անցել. ինչ է ախտորոշվել

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի չեմպիոն «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել: Հայ ֆուտբոլիստի մոտ լուրջ մկանային վնասվածք չի ախտորոշվել։ 35-ամյա ֆուտբոլիստը ձախ ազդրի մկանային խնդիր ունի։ Նրա վիճակը կգնահատվի ամենօրյա ռեժիմում։

Մխիթարյանը բաց էր թողել «Վենեցիայի» դեմ խաղը: 

Քիչ հավանական է հայ ֆուտբոլիստի մասնակցությունը նաև «Ինտեր» - «Բոլոնիա» հանդիպմանը, որը տեղի կունենա հունվարի 15-ին։