Թշնամու սադրանքի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելիս նախօրեին զոհված զինծառայողը 2003 թվականին ծնված Նարեկ Նորայրի Բաղդասարյանն է՝ Կոտայքի մարզի Գառնի համայնքից։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:
«Հարազատական ամենամոտ կապերն ունենալով՝ Նարեկին մանկուց եմ ճանաչել. անչափ զուսպ, համեստ հայրենասեր մեր տղա։
Անսահման մեծ է ցավի զգացումը, անդառնալի մեր զինվորի կորուստը։
Փա'ռք Նարեկին, համբերություն ընտանիքին ու մեզ բոլորիս։
Հավերժ խոնարհում հայրենիքի համար կյանքը տված մեր բոլոր հայորդիներին»,- գրել է նա։
Նարեկին մանկուց եմ ճանաչել, հարազատական ամենամոտ կապերն ունենք, անսահման մեծ է ցավի զգացումը. Կոտայքի մարզպետը՝ երեկ զոհված զինծառայողի մասին
11:26, 13 մայիս 2023