Հետևեք մեզ։

Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք փոխանցում Սահակյան ընտանիքին. «Հայաստան» խմբակցություն

18:58, 13 հունվար 2025
Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք փոխանցում Սահակյան ընտանիքին. «Հայաստան» խմբակցություն

Խորը ցավով հայտնում ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Սահակյանի ողբերգական մահվան լուրը։  Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԺ «Հայաստան» խմբակցությունը:

 

«Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք փոխանցում Սահակյան ընտանիքին։ Բոլոր հարազատների, մտերիմների  ու ընկերների հետ կիսում ենք կորստի ցավը:

 

Կորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ»։

 

Ավելի վաղ հայտնել էինք, ողբերգական ավտովթարից մահացել է  ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները