Հետևեք մեզ։

Շտապօգնության կանչի ժամանակը 2024-ին կրճատվել է՝ հասնելով 4 րոպեի, աշխատավարձերը կվերանայվեն․ ՀՀ առողջապահության նախարար

08:40, 14 հունվար 2025
Շտապօգնության կանչի ժամանակը 2024-ին կրճատվել է՝ հասնելով 4 րոպեի, աշխատավարձերը կվերանայվեն․ ՀՀ առողջապահության նախարար

Այս տարի կվերանայենք Հանրապետական շտապօգնության ծառայության աշխատակիցների աշխատավարձը: 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ 2024-ին  կատարած աշխտանքների մի կարևոր կտորը հանրապետական նշանակություն ունի․ այն շտապօգնության ծառայության հանրապետական ծառայության հիմնադրումն է․

«2024-ին Հայաստանի հյուսիսային հատվածն արդեն սպասարկում ենք Գյումրու նորաստեղծ օպերացիոն կառավարման կետից: Այս տարվա ընթացքում ամբողջ հանրապետությունը կընդգրկվի այս միասնական ծառայության շրջանակներում: Օպերատիվ կառավարման նոր կենտրոնի աշխատանքները՝ վերանորոգման և հագեցման,այս տարի արդեն մեկնարկել են»,- ասաց նա և հավելեց՝ ծառայության գործունեության արդյունքում միջինում 4 րոպեով կրճատվել է կանչի ժամանակը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները