Բաքվում նոր սերնդին են մատուցում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերյալ Ալիևի քաղաքական որոշումները իբրև իրավական գործընթաց, հայտնում են, թե իբր հետաքննություն էին իրականացնում, որն էլ ավարտվել է:
Այս մասին Ադրբեջանի դատախազական մարմիններում նոր հավաքագրված երիտասարդների երդման արարողության ժամանակ հայտարարել է գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը։
Նա ասել է, որ «քրեական գործերն» ուղարկվել են համապատասխան «դատարան». «Այդ գործերի քննությունը կսկսվի այս շաբաթվա վերջին Բաքվի զինվորական «դատարանում»»: