Հետևեք մեզ։

Իմ անունից և Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից խորին ցավակցություն եմ հայտնում Մհեր Սահակյանի ընտանիքի անդամներին․ Վլադիմիր Վարդանյան

10:31, 14 հունվար 2025
Իմ անունից և Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից խորին ցավակցություն եմ հայտնում Մհեր Սահակյանի ընտանիքի անդամներին․ Վլադիմիր Վարդանյան

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ցավակցական խոսք է հղել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ։

«Խոր ցավով տեղեկացա ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին։
 
Իմ անունից և Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից խորին ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր կիսում են այս ծանր վիշտը։
 
Աստված թող հոգին լուսավորի»,- նշել է Վարդանյանը։

Հ․Գ․-Հիշեցնենք՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ 2023 թվականի մարտի 31-ին հարվածեց ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին, որն ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ դրսևորել էր ագրեսիվ վարքագիծ։
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները