Հետևեք մեզ։

Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, որտեղ հանդիպելու է Ալիևի հետ

12:21, 13 մայիս 2023
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, որտեղ հանդիպելու է Ալիևի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:

Նիկոլ Փաշինյանը նախ հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, այնուհետև նախատեսված է ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը: