Հետևեք մեզ։

Վերջին տարիներին Հայաստանի և Իրանի միջև զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը. Ռուբեն Ռուբինյան

12:32, 14 հունվար 2025
Վերջին տարիներին Հայաստանի և Իրանի միջև զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը. Ռուբեն Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 14-ին ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
 
Ողջունելով պատվիրակության անդամներին` Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Հայաստանը շատ է կարևորում հազարամյա բարեկամությունն Իրանի հետ: Նա նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջև զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը: 
ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է միջխորհրդարանական համագործակցության, պատգամավորական բարեկամական խմբերի գործունեության կարևորությունը` այն համարելով առանցքային հարթակ նաև Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդման հարցում:
 
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում անվտանգության, ինչպես նաև խաղաղություն հաստատելու նպատակով իրականացվող քայլերին:

Վերլուծական

Ամենաընթերցվածները