Հետևեք մեզ։

Սուրբ Հովհաննես մատուռի մոտ ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները 300 մ պատգարակով իջեցրել են

13:22, 14 հունվար 2025
Սուրբ Հովհաննես մատուռի մոտ ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները 300 մ  պատգարակով իջեցրել են

Հունվարի 14-ին, ժամը 13:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:



Փրկարարները Ս. Կ.-ին (ծնված 1980 թ
) պատգարակով իջեցրել են սարալանջից (մոտ 300 մետր) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Վերլուծական

Ամենաընթերցվածները