Հետևեք մեզ։

«Մենչի վերջը» մոնոներկայացումը որոշեցի չեղարկել տիրող իրավիճակից ելնելով. Արմեն Պետրոսյան

20:23, 14 հունվար 2025
«Մենչի վերջը» մոնոներկայացումը որոշեցի չեղարկել տիրող իրավիճակից ելնելով. Արմեն Պետրոսյան

Դերասան Արմեն Պետրոսյանը՝ Մենչը ինստագրամյան իր էջի սթորի բաժնում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ «Մենչի վերջը» մոնոներկայացումը չեղարկվում է:

 

«Սիրելի հայեր, ուզում եմ տեղեկացնել, որ հունվարի 31-ին կայանալիք «Մենչի վերջը» մոնոներկայացումը որոշեցի չեղարկել տիրող իրավիճակից ելնելով: Մեկ մեծ խնդիր ևս՝ դահլիճը որտեղ պետք է կայանար ներկայացումը գտնվում է հենց Փասադենայում, որտեղ մինչ այս պահը չի դադարել հրդեհը:

 

Հայցում եմ ձեր ներողամտությունը, հուսամ` ինձ ճիշտ կհասկանաք»,- ասել է Մենչը: