Հետևեք մեզ։

Ոստիկանություն են տեղափոխել «Կիևյանցի կրիստալ Յուրա»-ին. shamshyan.com

21:22, 14 հունվար 2025
Ոստիկանություն են տեղափոխել «Կիևյանցի կրիստալ Յուրա»-ին. shamshyan.com

Հունվարի 12-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ 49-ամյա Յուրի Ու․-ն իր մոտ պահում է թմրամիջոց, զենք և այլ կասկածելի իրեր։

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ տեղում Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողները օպերատիվ տվյալներով պարզում են թե որտեղ է գտնվում նա ու Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում ապօրինի զենք, զինամթերք և թմրանյութ պահելու, օգտագործելու հիմքով ձերբակալում են նրան ու տեղափոխում քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Նրա մոտ հայտնաբերվում է «մակարով» տեսակի ատրճանակ, որը լիցքավորված է լինում 5 փամփուշտներով։ Հայտնաբերվում է մի քանի հատ պոլիէթիլենային զիպ փականով փաթեթներ, որում առկա է եղել «կրիստալ» տեսակի թմրանյութի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված։ Հայտնաբերվում է նաև այլ տեսակի թմրանյութի նմանվող փոշենման զանգված՝ ընդհանուր 12․17 գրամ քաշով։  Դեպքի փաստով ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք Յուրի Ու․-ի հետ ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

 

Կայքի տեղեկություններով՝ Յուրի Ու․-ն իր շրջապատում հայտնի է «Կիևյանցի կրիստալ Յուրա» մականվամբ, ով նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված և այսօր՝ հունվարի 14-ին, նրան ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայրից տեղափոխել են Արաբկիրի քննչական բաժին։ 
 

Վերլուծական