Արցախի «Միասնական Հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
««Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, խորհրդարանական երկրորդ ուժի առաջնորդ Սամվել Բաբայանը, արտահայտելով հանրային լայն զանգվածների դիրքորոշումն ու կամքը, նախաձեռնել է անկախ հանրային հավաք՝ Արցախում ստեղծված իրավիճակից ելքի իր տեսլականը հրապարակավ արտահայտելու և այդ կապակցությամբ Արցախի իշխանություններին պահանջներ ներկայացնելու նպատակով»։
«Ժողովու´րդն է իր ճակատագրի իրավատերը» խորագրով հանրահավաքը տեղի կունենա մայիսի 15-ին: