Հետևեք մեզ։

Մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» է տեղի ունեցել Երևանում

19:03, 14 հունվար 2025
Մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» է տեղի ունեցել Երևանում

Այսօր՝ հունվարի 14-ին, մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05:00-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց տեղափոխվածներն են Արագածոտնի մարզի բնակիչ 24-ամյա Կարեն Խաչատրյանը՝ «պոլիտրավմա, կոմա» ախտորոշմամբ և Երևանի բնակիչ 24-ամյա Հակոբ Գասպարյանը՝ «պոլիտրավմա հարցական» ախտորոշմամբ։

 

Հիվանդանոց են մեկնում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։

Պարզվել է, որ նրանք հիվանդանոց են տեղափոխել Ջրվեժ թաղամասում հայտնի «Սոչի պալաս» հյուրանոցային համալիրի դիմացից։

Ժամը 04:20-ի սահմաններում նշված հյուրանոցի դիմաց վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել մի շարք անձանց միջև, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել իրար քարերով, փայտե ու ռետինե մահակներով։

Իսկ մասնակիցներից մեկն էլ, ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների, ավտոմեքենայով հարվածել է մեկ այլ ավտոմեքենայի, իսկ հետո այդ վիճաբանություն-ծեծկռտուքի հետևանքով նշված անձին տեղափոխվել են հիվանդանոց։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները