Հայաստանը ցանկանում է շարունակել համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ երկու երկրների միջև նոր ստորագրված՝ Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության մեջ նշված հավակնոտ նպատակներն իրագործելու ուղղությամբ։
Այս մասին ԱՄՆ-ումասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱՄՆ-ի հետ ռազմավարական փաստաթղթի ստորագրումից առաջ․
«Մենք խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի ներգրավվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության խթանման գործում։ Մենք կարծում ենք, որ կայուն և բարգավաճող Հարավային Կովկասը բխում է տարածաշրջանային բոլոր դերակատարների և ավելի լայն միջազգային հանրության շահերից: Հայաստանը հանձնառու է շարունակել սերտ համագործակցությունն ԱՄՆ-ի հետ՝ այս ընդհանուր նպատակին հասնելու համար։ Նայելով ապագային՝ մենք ցանկանում ենք շարունակել համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ մեր Ռազմավարական գործընկերության կանոնադրության մեջ նշված հավակնոտ նպատակներն իրագործելու ուղղությամբ»,–ասաց Միրզոյանը: