Հետևեք մեզ։

Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից պահանջվում է բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ

17:45, 15 հունվար 2025
Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից պահանջվում է բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

 

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

 

 

  • 13 անշարժ գույք՝ Երևանում, 1 անշարժ գույք Կոտայքում, 3 անշարժ գույք՝ Վրաստանում.

 

  • 1 անշարժ գույքի ձեռքբերման արժեքը.

 

  • 2 տրանսպորտային միջոց.

 

  • 1 իրավաբանական անձում մասնակցությունը.

 

  • 2 չմարված ավանդների գումարները.

 

  • Տրամադրված փոխառության պահանջի իրավունքը.

 

  • 86 միլիոն 930 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.

 

  • 954 միլիոն 519 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար: