Հետևեք մեզ։

Ես ադրբեջանական բանակի տեղաշարժերի մասին տվյալներ չունեմ. Սուրեն Պապիկյան

15:22, 15 հունվար 2025
Ես ադրբեջանական բանակի տեղաշարժերի մասին տվյալներ չունեմ. Սուրեն Պապիկյան

Հայաստանի զինված ուժերը որեւէ մեկի հետ մրցելու նպատակ չեն դնում: Այս մասին հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

 

Պատասխանելով ադրբեջանական բանակի տեղաշարժերի մասին հարցին՝ նա նշել է, որ նման տվյալներ չունի։

 

Ըստ Պապիկյանի` այսօրվա իրավիճակում, աշխարհում ռազմական գործողությունների պայմաններում, «փակ երկինք» արտահայտությունը հարաբերական հասկացություն է։

 

«Կան ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգեր ունեցող երկրներ, որոնք չեն կարողանում հասնել դրան։

 

Կարևորել եմ Հայաստանի կողմից ՀՕՊ համակարգերի և հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման կարևորությունը։ Բայց սա երկար գործընթաց է»:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները