Հետևեք մեզ։

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

20:09, 15 հունվար 2025
Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Հունվարի 15-ին, ժամը 21։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից։

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

 

Փրկարարները կանխել են Ա. Գ -ի ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է Ոստիկանության Մաշտոցի բաժին:

 

Հոգեբանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Վերլուծական

Ամենաընթերցվածները