Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է Հայաստանի և Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերությունը։ Զուրաբիշվիլիի X-ի միկրոբլոգում գրել է․
«Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը նպաստում է Հարավային Կովկասի կայունությանն ու խաղաղությանը։ Այս ռազմավարական գործընկերությունը պատմական քայլ է դեպի առաջ՝ օգուտ տալով ինչպես մեր տարածաշրջանին, այնպես էլ նրա կայունությանն ու խաղաղությանը։ Վրաստանը նույնպես կվերականգնի իր ռազմավարական գործընկերությունն ԱՄՆ-ի հետ, երբ նոր ընտրություններն ապահովեն ժողովրդի կամքի իրականացումը»,-նշված է Զուրաբիշվիլիի գրառման մեջ։