Հետևեք մեզ։

Երևանում մեքենան բախվել է աղբամաններին, որոնցից մեկում քաղաքացի է եղել (լուսանկարներ)

22:38, 15 հունվար 2025
Երևանում մեքենան բախվել է աղբամաններին, որոնցից մեկում քաղաքացի է եղել (լուսանկարներ)

 Երևանում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Պարույր Մ.-ն իր վարած «Mercedes GLE 43» մակնիշի ավտոմեքենայով Արմենակյան փողոցում բախվել է մայթեզրին տեղադրված՝ Երևանի քաղաքապետարանի սանմաքրման հաշվեկշռում գրանցված աղբամաններին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բախման հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, աղբամանի մեջ կիսով չափ մտած քաղաքացի է եղել, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Նրան առաջինն օգնության են հասել վարորդ Պարույր Մ.-ն, քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

 
 Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։

 
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները