Հետևեք մեզ։

Որոշ շրջաններում ձյուն է տեղում իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

06:25, 16 հունվար 2025
Որոշ շրջաններում ձյուն է տեղում իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

 

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

 

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

 

Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է:

 

Վայոց ձորի մարզում, Աշոցքի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վերլուծական

Ամենաընթերցվածները