Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի կանոնադրության համաձայն՝ ռեկտորի թափուր պաշտոն առաջանալու հիմքով հայտարարվել է մրցույթ, որին մասնակցելու համար գրանցվել է 1 հավակնորդ՝ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Գրիգորի Սիմոնյանը: Նիստին մասնակցել են խորհրդի 20 անդամից 18-ը, ռեկտորի ընտրությունը կայացել է 1 փուլով, որի արդյունքով, հոգաբարձուների խորհրդի անդամների գաղտնի քվեարկությամբ, 17 կողմ, 1 դեմ ձայնով Տիգրան Սիմոնյանն ընտրվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում 5 տարի ժամկետում, և այժմ Կառավարության կողմից այդ ընտրության արդյունքները կարիք ունեն հաստատման:
Այդ մասին Կառավարության նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Որոշումը հաստատվեց։
Տիգրան Սիմոնյանն ասաց, որ բուհը, ոլորտի պատասխանատու լինելով, նաև պատասխանատվություն է զգում՝ մասնակցելու այն աշխատանքներին, որը հաստատվել են անցած տարի Կառավարության կողմից։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց և հաջողություն մաղթեց նորընտիր ռեկտորին: