Հետևեք մեզ։

Երևանում մեքենաներ են բախվել. կա տուժած

10:24, 16 հունվար 2025
Երևանում մեքենաներ են բախվել. կա տուժած

Հունվարի 16-ին, ժամը 10:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն Ձոր 1 թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Ա. Հ.) և «Toyota» (վարորդ՝ Ա. Բ., ծնված  1962 թ.) մակնիշների ավտոմեքենաները. կա տուժած:

 

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և Ա. Հ.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Վերլուծական

Ամենաընթերցվածները