Հետևեք մեզ։

Ամբողջությամբ պետք է բարեփոխվի համակարգը․ ՄԻՊ-ը՝ դատապարտյալների խնդիրների մասին

13:41, 16 հունվար 2025
Ամբողջությամբ պետք է բարեփոխվի համակարգը․ ՄԻՊ-ը՝ դատապարտյալների խնդիրների մասին

 Ազատությունից զրկված անձանց խնդիրները համակարգային են, խնդիրը մի բնագավառի չի առնչվում։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

Նա նշեց, որ անձամբ է այցելում քրեակատարողական հիմնարկներ, որպեսզի դատապարտյալներից անձամբ լսի խնդիրների մասին։ Ըստ ՄԻՊ-ի՝ արձանագրել է ինքնավնասումների և ինքնասպանությունների վերաբերյալ խնդիրներ, այլ հարցերում ևս համակարգային խնդիրներ կան․

«Խնդիրներ կան հացադուլի վարման և ընդհանրապես պայմանների առնչությամբ, համակարգային խնդիրներ են առկա ինքնավնասումների և ինքնասպանությունների կանխարգելման հետ կապված։ Պետք է ամբողջությամբ բարեփոխվի համակարգը: Շատ մեծ խնդիրներ են առկա ազատություններից զրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման հարցերի հետ կապված: Այստեղ, միանշանակ, ինստիտուցիոնալ բարեփոխումներ են անհրաժեշտ: Այս պահի դրությամբ համակարգը շատ խնդրահարույց է»,- ասացՄԻՊ-ը: