Հետևեք մեզ։

And 12 points go to… . Եվրատեսիլում ամենասպասված արտահայտությունն այս տարի կլսեք Մալենայից

16:42, 13 մայիս 2023
And 12 points go to… . Եվրատեսիլում ամենասպասված արտահայտությունն այս տարի կլսեք Մալենայից

«And 12 points go to… Եվրատեսիլում ամենասպասված արտահայտությունն այս տարի կլսենք Մալենայից»,-այս մասին հայտնում է «Առաջին ալիքը»։

Հայաստանի ժյուրիի քվեարկության արդյունքները Եվրոպային կներկայացնի «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան:

 

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան ժամը 23:00-ին տեղի կունենա «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչը:

Հայաստանը ներկայացնող Բրյունետը ելույթ կունենա 17-րդ համարի ներքո: Եվրոպայից նրա օգտին քվեարկելու համար հարկավոր է 17 թիվն ուղարկել տվյալ երկրում առանձնացված համարին, որոնք ներկայացված են ստորև:

 Այս տարի առաջին անգամ քվեարկելու իրավունք ունեն նաև մրցույթին չմասնակցող երկրները. այս եղանակով քվեարկելու համար հարկավոր է այցելել www.esc.vote կայք: