Հետևեք մեզ։

Հուրախություն բոլորիս մոտ 59 հազար քաղաքացի արդեն հայտարարագրել է եկամուտները. ՊԵԿ նախագահ

17:06, 16 հունվար 2025
Հուրախություն բոլորիս մոտ 59 հազար քաղաքացի արդեն հայտարարագրել է եկամուտները. ՊԵԿ նախագահ

Հուրախություն բոլորիս` մոտ 59 հազար քաղաքացի արդեն հայտարարագրել են, և կարծում եմ՝ լավ օրինակ է իրենց հայտարարագրումը նաև հետագա գործունեությունը, համակարգի ընդլայնումն արդյունավետ օգտագործելու տեսանկյունից: Այդ մասին ամփոփիչ ասուլիսին ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

«Թվայնացման տեսանկյունից հետաքրքիր այլ նախաձեռնություններ էլ են տեղի ունեցել. մասնավորապես, տեսախցիկների համակարգ է ներդրվել, որը հարկային, մաքսային ծառայողներին հնարավորություն է տալիս վերահսկել նաև հեռավար ռեժիմով. բարձրացնել արդյունավետությունը և նվազեցնել կոռուպցիոն հիմքերը»,- ասաց ՊԵԿ նախագահը:

 

 

Վերլուծական