Հետևեք մեզ։

Իմ նախագահության օրոք երկրում ամրապնդվել է ժողովրդավարությունը. Ջո Բայդեն

19:29, 16 հունվար 2025
Իմ նախագահության օրոք երկրում ամրապնդվել է ժողովրդավարությունը. Ջո Բայդեն

Ջո Բայդենը նախագահի պաշտոնում վերջին ուղերձով դիմել է Միացյալ Նահանգների քաղաքացիներին։ Նա հայտարարել է, որ իր նախագահության օրոք երկրում ժողովրդավարությունն ամրապնդվել է:

 

«Մենք ստեղծել ենք շուրջ 17 միլիոն նոր աշխատատեղ, կատարվել են փոփոխություններ առողջապահության ոլորտում։ Մեզ նաև հաջողվել է ամրապնդել ՆԱՏՕ-ն, պահպանել Ուկրաինայի ազատությունը»,- ասել է Բայդենը:

 

Միաժամանակ նա հավելել է՝ մտահոգված է, որ իշխանությունը կենտրոնացած է փոքր թվով շատ հարուստ մարդկանց ձեռքում: «ԱՄՆ-ում ձևավորվում է օլիգարխիա, որը սպառնում է մեր ժողովրդավարությանը»,- համոզմունք է հայտնել գործող նախագահը: Բայդենին անհանգստացնում են նաև երկրում ապատեղեկության տարածման մասշտաբները, արհեստական բանականության բացասական ազդեցությունը մամուլի, մեդիահարթակների և մարդկանց իրավունքների պաշտպանության ոլորտի վրա: