Հետևեք մեզ։

Հանրապետության որոշ հատվածներում լճացած սառը օդի շերտը քայքայվել է, ջերմաստիճանը բարձրացել է 5-7 աստիճանով

17:05, 16 հունվար 2025
Հանրապետության որոշ հատվածներում լճացած սառը օդի շերտը քայքայվել է, ջերմաստիճանը բարձրացել է 5-7 աստիճանով

Այսօր ցերեկային ժամերին արդեն 8 օր Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային գոտում և Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտը քայքայվել է, ինչի արդյունքում նշված գոտիներում օդի ջերմաստիճանը բարձրացել է 5-7 աստիճանով, և դիտվել է ամպամածության էական նոսրացում: Այդ մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

 

Ըստ կանխատեսումների՝ առաջիկա օրերին սառը օդի լճացում չի կանխատեսվում:

Վերլուծական

Ամենաընթերցվածները