Հետևեք մեզ։

Պետք է հիշենք, որ մեր հայրենակիցներն ադրբեջանական  բանտերում պատանդ են, իսկ բոլոր ցուցմունքները կորզված են. Արման Թաթոյան

21:35, 16 հունվար 2025
Պետք է հիշենք, որ մեր հայրենակիցներն ադրբեջանական  բանտերում պատանդ են, իսկ բոլոր ցուցմունքները կորզված են. Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է.

 

«Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և մեր մյուս հայրենակիցների վերաբերյալ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությունն օգտագործելու է` հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, մեր ազգային գիտակցությունը նսեմացնելու, մեր մեջ լարվածությունն ու պառակտումը խորացնելու նպատակով:

 

Այդ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությանն անհրաժեշտ են իր քաղաքական կեղծ թեզերն օրինականցնելու, Արցախում էթնիկ զտումներից մաքրվելու, Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար:

 

Ուստի, չպետք է թույլ տանք, որ ադրբեջանական այդ քարոզչությունը տարածվի մեր հասարակությունում:

 

Պետք է հիշենք, որ մեր հայրենակիցներն ադրբեջանական  բանտերում պատանդ են, իսկ բոլոր ցուցմունքները կորզված են նրանց անմարդկային տանջանքների ենթարկելով և «ամրապնդված» են արհեստական պատմություններով: Այս «դատավարությունները» մեր ազգային ողբերգությունն են»:

Վերլուծական